Մի թագավոր ասում է.
- Վաղը յուրաքանչյուր չորրորդ տուն քանդելու եմ:
Չորրորդ տների բնակիչները խուճապի մեջ են, մյուսները` անտարբեր են, բայց վախեցած:
Հաջորդ օրը թագավորն ասում է.
- Մյուսների տներն էլ եմ քանդելու:
Մյուսները խուճապի մեջ են, չորրորդները`բավարարված:
Հաջորդ օրը թագավորն ասում է, որ բոլոր երեխաներին քշելու է երկրից դուրս ու նրանց փոխարեն ոչխար է բերելու: Բոլորը տրտմում են, իրենց սև բախտը լացում:
Հաջորդ օրը թագավորն ասում է.
-Ա՛յ, որ ձեզ լավ չպահեք, այդպես կանեմ: Հիմա գնացեք քեֆ արեք, կատակ էի անում: